Search
Close this search box.

Թալանել են «Կոնվերս» բանկի՝ Երևանի կենտրոնում գտնվող մասնաճյուղը

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել  Երեւանում` թալանել են «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը: Նախնական տեղեկություններով՝  անհայտ անձը սպառնացել է պայթեցնել ինքն իրեն ու հափշտակել է 60 հազար եվրո։ Տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից։ Այս պահին դեպքի վայրում են իրավապահները, նրանք փորձում են պարզել մանրամասները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։