Search
Close this search box.

ՀՀԿ-ն որևէ քննարկում չի ունեցել, թե ինչ է կատարվելու 2018-ի ապրիլից հետո

Որտե՞ղ է տեսնում իրեն Սերժ Սարգսյանը 6 ամիս հետո՝ լրագրողների հարցին ի պատասխան ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն նշել է.«Մենք, կարծես թե, այս թեման փակել էինք: Սերժ Սարգսայանը մինչև 2018 թվականի ապրիլ ՀՀ նախագահն է և մենք որևէ քննարկում չեն ունեցել՝ ապրիլից հետո ինչ պետք է կատարվի: Կգա ժամանակը կքննարկենք և բոլորդ տեղյակ կլինեք դրա մասին»,-նշել է նա՝ լրագրողներին խնդրելով զինվել համբերությամբ:

Ճշտող հարցին, թե ոչ մի ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանի հետ չի խոսել վարչապետի թեկնածուի մասին, Վ. Բաղդասարյանը պատասխանել է. «Մենք դրա կարիքը չենք զգում, երբ կգա ժամանակը, հարցադրում անելու կարիք չի լինի, Սերժ Սարգսյանն ինքը կխոսի այդ մասին»: