Search
Close this search box.

Մի ահելի ու մի ջահելի պատմություն է. Ա. Վարդանյանը՝ Փաշինյան-Գեղամյան միջադեպի մասին

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը տհաճ, տգեղ, անդուր  է համարում Փաշինյան-Գեղամյան միջադեպը. «Չեմ ուզում անդրադառնալ կողմերի արտահայտություններին: Սա խորհրդարան է ու նման միջադեպերը, վարվելաձևերը ոչ միայն դատապարտելի են, այլ ափսոսանք ու ցավ կարող եմ արտահայտել, որ մարդիկ հաճախ դառնում են չափից ավելի կանխատեսելի իրենց վարքագծում, քայլերի մեջ: Մի ահելի ու մի ջահելի պատմություն է»,- նշեց Աղվան Վարդանյանը: