Search
Close this search box.

Փաշինյան-Գեղամյան քաղաքական ռինգը կշարունակվի էթիկայի հանձնաժողովում

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ  «Ելք» խմբակցությունը պաշտոնապես շրջանռության մեջ է դրել ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ, որն առնչվելու է Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպը՝ ԱԺ պատգամավորի էթիկայի կանոնների խախտում որպես քննելու և համապատասխան եզրակացություն ԱԺ-ին ներկայացնելու. «Դուք ինքներդ վկա եք, որ ես, ի սկզբանե, հակված չէի տեղի ունեցածին քաղաքական հնչեղություն հաղորդեի, բայց այդ միջադեպից հետո մեր առաջին հանդիպմանը հաջորդած իրադարձությունները՝ մասնավորապես, երբ ՀՀԿ խմբակցությունը դրա շուրջ փորձում է հանդուրժողական մթնոլորտ ստեղծել՝ հստակ գնահատականներ չտալ տեղի ունեցածին, ստիպում է արձանագրել, որ տեղի ունեցածի մեջ ավելի լուրջ քաղաքական բովանդակություն կա: Դա բանավեճի մեջ շարունակաբար և սիստեմատիկ պարտվողների, այսպես ասած, բարդույթի արտահայտումն է»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ եթե այս իրողությանը գնահատականներ չտրվեն, ապա բոլորը հոգեբանորեն պետք է պատրաստ լինեն, որ ԱԺ դահլիճում, նրանից դուրս և ընդհանրապես ներքաղաքական կյանքում կարող են այսպիսի նորանոր դրսևորումներ լինել՝ մեծ կամ փոքր մասշտաբներով: Եթե սա մարտահրավեր է, ապա «Ելք» դաշինքն ընդունում է այդ մարտահրավերը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

ArmLife.am