Search
Close this search box.

Մեզ հաջողվեց կասեցնել ուժեղ մեջք ունեցողի «առաջխաղացումը». Արայիկ Հարությունյան

«ԵԼՔ» դաշինքի Երեւանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի Կենտրոնի բնակիչներից մեկն անընդհատ անհանգստացնում է հարևաններին՝ կցակառույց սարքում ու օրինականացնում՝ ընդլայնելով իր տարածքը։ Հարևանների բողոքների դեպքում՝ միշտ պնդում է, որ լուրջ և ազդեցիկ ընկերներ ունի քաղաքային իշխանություններում, այսինքն ՏԵՐ կա։ Բայց այս շենքի բնակիչների հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց կասեցնել ուժեղ մեջք ունեցողի «առաջխաղացումը»։ Ինչու եմ սա գրում՝ Քաղաքն ու Երկիրը կբարելավվեն ու հարմար կլինեն, եթե բնակիչը չհոգնի պայքարելուց ու հետևողական լինի։ Ասի, որ ես եմ ՏԵՐ-ը  մեր երկրի։ ԵԼՔ-ի իմ գործընկերներն ու ես պատրաստ ենք գործի մեծ մասը մեր վրա վերցնել, բայց գործի հաջողության պարտադիր պայմանը ըմբոստ քաղաքացին է։ Դիմեք մեզ, եթե խախտվել է օրենքն ու Ձեր իրավունքը»։