Search
Close this search box.

Ավտովթար` Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին. կա 1 զոհ և 2 տուժած

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 8-ին, ժամը 12:55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ըստ նախնական տվյալների՝ կա 1 զոհ և 2 տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: