Search
Close this search box.

Գորիսում 3 մարդ թունավորվել է շմոլ գազից

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1999 թ. ծնված Արփինե Հ-ն, 1978 թ. ծնված Արմիդա Խ.-ն և 1952 թ. ծնված Ժասմեն Խ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, ջրատաքացուցիչի ծխատարից արձակված շմոլ գազի հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր: