Search
Close this search box.

«Այսօր եկեղեցում պանիխիդա կա՞». հավատացյալ ժողովուրդն արդեն ճշտում ու նոր է գնում եկեղեցի

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցուց անպակաս են հանգուցյալների հոգեհանգստյան արարողությունները: Թաղամասի բնակիչները դժգոհում են, որ չեն կարողանում հարսների ու երեխաների հետ մուտք գործել եկեղեցու տարածք կամ եկեղեցի և իրենց աղոթքն ուղղեն առ Աստված, քանի որ այնտեղ միշտ սգո արարողություններ են կազմակերպվում. «Եկեղեցին դարձրել են սգո սրահ, երբ գալիս ենք, միշտ թաղման արարողություն է: Եթե առաջ եկեղեցում միայն նշանավոր մարդկանց հոգեհանգիստն էր կազմակերպվում, հիմա ով փող ունի իր մեռելին բերում է այստեղ: Գրեթե ամեն օր եկեղեցում թաղում է»,-ArmLife.am-ին իր դժգոհությունն է հայտնում քաղաքացին՝ հավելելով, որ հոգեհանգստյան արարողություններով եկեղեցին հսկայական միջոցներ է աշխատում. «Գալիս ես, որ մի քիչ նստես, թեթևանաս, բայց էս ծաղկեպսակները, թաղումը տեսենելով ավելի ես ճնշվում ու արագ հեռանում ես»:

Թաղամասի բնակիչների խոսքով իրենք բազմիցս այս մասին բարձրաձայնել են, սակայն անօգուտ, որովհետև եկեղեցին ունի այդ թույլտվությունը: Տարածքի բնակիչներն պատմում են, որ հոգեհանգստի պատճառով անգամ պատարագներն են «արագի մեջ» անցկացրել, իսկ եկեղեցի գնալիս նախապես զանգում և ճշտում են. «Այսօր եկեղեցում պանիխիդա կա՞»:

ArmLife.am