Search
Close this search box.

Ինչ-որ մեկը ղեկը աջից ձախ փոխելու բիզնես է ուզում դնել. Կարեն Քոչարյանը աջակողմյան ղեկերով մեքենաների արգելման մասին

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համացանցում և մամուլում մեծ աղմուկ է բարձրացել աջակողմյան ղեկերով մեքենաների արգելելու լուրը: Սկսենք նրանից, որ նման մեքենաները պետք էր արգելել ի սկզբանե: Բայց… քանի որ դա չի արվել, և տասնյակ հազարավոր (եթե ոչ հարյուր հազար) մեքենաներ են ներկրվել Հայաստան, մաքսազերծվել և գրանցվել են, ուրեմն այսօր արգելել դրանք շահագործել ես կդիտարկեմ որպես հերթական պետական ռեկետ: Ուրեմն ինչ-որ մեկը ղեկը աջից ձախ փոխելու բիզնես է ուզում դնել, կամ արդեն դրել է: Այլ հարց է, եթե այս պահից սկսած արգելվի աջ ղեկով մեքենաների ներկրումւ Հայաստան, բայց արդեն նեկրված և շահագործվող մեքենաներին դեռ երկար ժամանակ թույլատրվի շարունակել շահագործել ( օրինակ 10 տարի): Հակառակ պարագայում անձամբ ես կմտածեմ, որ պետությունը կրկնակի անգամ «քցում է» իր քաղաքացիներին` առաջին անգամ մաքսի տեսքով, երկրորդ անգամ` ղեկը աջից ձախ փոխելու:
Հ.Գ. Իմ ավտոմեքենան ձախ ղեկ է, երբեք աջ ղեկով մեքենա չեմ ունել, միշտ դեմ եմ եղել աջ ղեկով մեքենաների շահագործմանը Հայաստանում»: