Search
Close this search box.

Մանր-մունր թալանչիներն ու կեղծարարները կգան ու կանցնեն. Էդմոն Մարուքյանը շնորհավորել է Վանաձորի տոնը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգա,մավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Վանձորի տոնը. «Սիրելի՛ Վանաձորցիներ, սրտանց շնորհավորում և ջերմագույն մաղթանքներս եմ հղում ձեզ` Վանաձորի օրվա կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն և բարօրություն: Ինչպես որ խոստացել ենք, մենք շարունակելու ենք լինել ձեր և Վանաձոր քաղաքի շահերի պաշտպանը՝ պետական կառավարման համակարգի բոլոր մակարդակներում:

Վանաձորը բոլորիս տունն է, և ինչպես որ մեր սեփական տունն ենք խնամում, նույնկերպ՝ պետք է միշտ խնամենք ու ծաղկեցնենք բոլորիս հավաքական տունը:

Միշտ հիշեք՝ մանդատագողերը, մանր-մունր թալանչիներն ու կեղծարարները կգան ու կանցնեն, քանզի նրանք անցողիկ են ինչպես կարճատև ու վարար անձրևը, որին շատ հաճախ հետևում է լուսավոր ու պայծառ երկինքը: Մեր քաղաքի լուսավոր ապագան կախված է մեզանից, մեր ամենօրյա ջանքից ու կամքից, մեր ստեղծագործ մտքից ու անկոտրում ոգուց: Շնորհավոր, սիրելի՛ Վանաձոր, մենք քեզ ենք վերադարձնելու քո լույսն ու ջերմությունը»: