Search
Close this search box.

Ավտովթարի հետևանքով մահացել է Ղրղզստանի փոխվարչապետը

Interfax-ի տեղեկացմամբ՝ Ղրղզստանի փոխվարչապետ Թեմիր Ջումակադիրովը մահացել է ավտովթարի հետևանքով :

Փոխվարչապետի հետ մեքենայում եղել են նաև նրա օգնականն ու վարորդը, ովքեր նույնպես զոհվել են: Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան Բիշքեկ – Կարա-Բալտա մայրուղում: Նախնական տվյալներով` փոխվարչապետի մեքենան բախվել է «ԿամԱԶ»-ի: