Search
Close this search box.

Հրդեհ Վարդաշատ գյուղում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 23:42-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վարդաշատ գյուղում այրվում է խոտի դեզ:

ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:55-ին:

Պարզվել է, որ 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած մոտ 2600 հակ անասնակեր:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: