Search
Close this search box.

«Ժամանակ». «Կրիզիս» ԵՊՀ-ում. դասախոսների աշխատավարձը 60 տոկոսով կրճատվել է և շարունակելու է ավելի նվազել

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ-ում գնալով վիճակը լարվում է: 60 տոկոսով կրճատվել են դասախոսների աշխատավարձերը, ինչն առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը: Տասնյակ դասախոսներ պատրաստվում են ազատվել աշխատանքից: Նրանք մինչ օրս չեն ստացել սեպտեմբեր ամսվա աշխատավարձը՝ այն դեպքում, երբ նախկինում նախորդ ամսվա աշխատավարձն ամենաուշը ստանում էին հաջորդ ամսվա առաջին իսկ օրը:

Նշենք, որ չնայած ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բազմիցս արած  հավաստիացումներին, որ ուսանողների թվի զգալի կրճատումը չի ազդի աշխատավարձի ֆոնդի վրա, այնուամենայնիվ, ԵՊՀ դասախոսների աշխատավարձը ոչ միայն կրճատվել է, այլև շարունակելու է ավելի նվազել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: