Search
Close this search box.

Կապանի օդանավակայանը կշահագործվի հաջորդ տարվա մայիսին

Կապանի օդանավակայանի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2017 թվականի առաջին կիսամյակում, իսկ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 2 միլիոն դոլար:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի տեղեկացմամբ՝ Կապանից առաջին  ինքնաթիռը Երեւան կուղևորվի մայիսին. «Երկու օր առաջ կնքել ենք պայմանագիր չեխական ավիաընկերության հետ ու գնել ենք ինքնաթիռ: Այն 19 տեղանոց ինքնաթիռ է, որը կատարելու է չվերթներ Կապանից-Երևան ու հակառակ ուղղությամբ: Ինքնաթիռն արժեցել է 5.5 մլն եվրո»,-նշել է Վահե Հակոբյանը՝ ընդգծելով, որ ինքնաթիռը Հայաստանում կլինի մարտին:

Ըստ մարզպետի՝ Կապանի օդանավակայանի կառուցումը ոչ թե կոմերցիոն, այլ սոցիալական ծրագիր եւ այն միտված է բնակիչների կյանքի հեշտացմանը: Դեռևս չի որոշվել չվերթի տոմսերի վերջնական գները, սակայն այն կտատանվի 30-40 հազարի դրամի սահմաններում: