Search
Close this search box.

Առողջապահության նախարարը՝ Հանրապետական հիվանդանոցում նորածինների արյան վարակում ստանալու մասին

«Հանրապետական հիվանդանոցում նույն օրը երկու նորածինների արյան վարակում ստանալու դեպքերում ներհիվանդանոցային ինֆեկցիայի փաստ չի ֆիքսվել»,- հայտարարել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախարարության կողմից ուսումնասիրել է դեպքը և եղան պատասխանատվություն կրողներ. «Ինձ կարող են մեղադրել մասնագիտական գաղտնիք տարածելու մեջ, բայց երկու մայրն էլ ունեին ներարգանդային ինֆեկցիա մինչև ծննդաբերելը։ Երկու ծնունդն էլ վաղաժամ է եղել, այսինքն եթե նույնիսկ բժիշկները նշանակել են ներարգանդային ինֆեկցիայի բուժում ամբուլատոր ձևով, ուղղակի ժամանակ չի եղել այդ բուժումը հասցնել ավարտին։ Այդ իսկ պատճառով ծնունդը ինֆեկցված է եղել։ Պետք է ասել, որ ի շնորհիվ բժիշկների երկու դեպքում էլ մենք ունեցանք դրական ելք և երեխաներն այսօր ողջ առողջ են»,- նշել է նախարարը։

Հիշեցնենք, որ ամռանը Հանրապետական հիվանդանոցում նույն օրվա մեջ արձանագրվեց երկու նորածինների արյան վարակ: Նորածինների ծնողները մեղադրեց  անձնակազմին՝ պնդելով, որ հիցանդանոցում հակասանիտարական վիճակ է, բաժանմունքը՝ գերծանրաբեռնված: