Search
Close this search box.

Վահրամ Բաղդասարյանի գրասենյակի հաղորդագրությունը Գեղամյան-Փաշինյան միջադեպի վերաբերյալ

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում դատապարտել է ԱԺ-ում նախօրեին «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ու ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքը.

Հայտարարության մեջ ասված է. «Ազգային ժողովում երեկ պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպի հետ կապված` եւս մեկ անգամ հայտարարում ենք մեր տեսակետը. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ խմբակցությունը խիստ բացասաբար եւ քննադատաբար են մոտենում քաղաքակիրթ մոտեցումների սահմանները հատող հարցի լուծման ցանկացած այլ ձեւաչափի: Վիճաբանություններից, հայհոյանքներից, վիրավորանքներից, նույնիսկ, քաշքշոցներից ոչ մի պառլամենտ ապահովագրված չի, դա է ցույց տալիս միջազգային փորձը, բայց մեզ համար նման ձեւով հարաբերություններ պարզելը, պարզապես անընդունելի է, մենք պետք է ներդնենք մեր բոլոր ջանքերը, որպեսզի ՀՀ ԱԺ-ում ի սպառ վերանան եւ բացառվեն նման երեւույթները: Հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին եւ քաղաքական գործիչներին վերանայել իրենց մոտեցումները եւ վերադառնալ քաղաքակիրթ դաշտ»: