Search
Close this search box.

Ոստիկանությունը բերման է ենթարկել «շտապօգնության» մեքենան վնասած անձին. մանրամասներ

Հունիսի 17-ին` ժամը 21.55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բ/կ է տեղափոխվել Ոսկեհատ գյուղի բնակիչ, 64-ամյա տղամարդու դի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը գյուղի իրենց տան բակում վատ է զգացել և հարազատների ներկայությամբ հանկարծամահ եղել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո ընդունարանի դիմաց մահացածի ընտանիքի անդամներից մեկը քարով կոտրել է բժշկական կենտրոնի հաշվեկշռում գտնվող, «Զիմբել» մակնիշի ավտոմեքենայի առջևի հողմապակին և վնասել շարժիչի ծածկոցը, իսկ մեկ այլ անդամ, դեռևս չպարզված առարկայով, կոտրել է ձախակողմյան հատվածի հայելին և վնասել երկու ապակիները: Կա բերման ենթարկված անձ: Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: