Search
Close this search box.

ԻՊ-ի ահաբեկիչներն իրենց կողմնակիցների 80 տոկոսին հավաքագրել են hամացանցի միջոցով. Իտալիայի ՆԳ նախարար

Հռոմի Լուիսի համալսարանում կիբեռանվտանգությանը նվիրված համաժողովին, Իտալիայի ներքին գործերի նախարար Մարկո Մինիտիի համոզմունք է հայտնել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իր կողմնակիցների 80 տոկոսին հավաքագրում համացանցի միջոցով, փոխանցում է  il Messaggero թերթը:

«ԻՊ-ն դարձել է առաջին ահաբեկչական կազմակերպությունը, որը համացանցը դարձրել է իր հիմնական զենքը: Համաշխարհային ցանցը կարեւորագույն դեր է խաղում արմատական իսլամի հետեւորդներին ավելացնելու եւ կրոնական մոլեռանդություն տարածելու գործընթացում: Այդ աշխատանքի 80 տոկոսը կատարվում է համացանցի միջոցով, գլխավորապես՝ զինյալների եւ կողմնակիցների հավաքագրելու նպատակով»,-նշել է նա՝ կարծելով, որ ահաբեկչական նպատակներով համացանցի օգտագործման խնդիրը «շատ բարդ է եւ լուրջ», իսկ այն լուծելը՝ չափազանց դժվար:

Համաժողովում նաեւ նշվել է, որ աշխարհում հաքերների գրոհներից ընդհանուր վնասը տարեկան կազմում է 445 մլրդ դոլար: Իսկ 2020 թվականին այդ թիվը կարող է հասնել 3 տրիլիոն դոլարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: