Search
Close this search box.

ԱԺ պատգամավոր. Որսագող գյուղապետը մտածում է, որ ծնվել է ամեն ինչ սպառելու, յուրացնելու, ուտելու, խրտվիլակ սարքելու ու նկարվելու համար

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էրում գրել է.«Շենավան համայնքի որսագող գյուղապետը մտածում է, որ ծնվել է աշխարհում իր հրացանի հասանելիության շառավիղում գտնվող ամեն ինչ սպառելու, յուրացնելու, ուտելու, խրտվիլակ սարքելու ու նկարվելու համար: Օրենքի կատարման մասով հետամուտ կլինեմ, բայց ուզում եմ ասել, որ էս տեսակ մարդիկ ամեն ինչ սպառելու ռեժիմով են ապրում, որ մեռնելու պահին ամեն ինչ տեսած ու կուլ տված լինեն, չափի զգացողություն չունեն: Իրենք չեն զգում, որ կա այլ աշխարհի սահման, ուր մտնել չի կարելի»:

Հիշեցնենք, որ EcoNews.am բնապահպանական կայք ահազանգեց , որ որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր:

՝