Search
Close this search box.

Շինարարական աշխատանքներ կատարելիս քաղաքացին երրորդ հարկի բարձրությունից ընկել է փոսը

Հոկտեմբերի 5-ին, ժամը 11:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թաիրով փողոցի թիվ 46 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելիս քաղաքացին երրորդ հարկի բարձրությունից ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 3/2 հասցեում, դեռևս չբացահայտված հանգամանքներում,1954 թ. ծնված Մ. Հ.-ը շինարարական աշխատանքներ իրականացնելիս ընկել է փոսը:

Փրկարարները Մ. Հ.-ին դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: