Search
Close this search box.

Սոչիից Հայաստանի 4 քաղաքացի է արտաքսվել

Efcate.com-ի տեղեկացմամբ՝ Ռուսաստանի Սոչի քաղաքից Հայաստանի 4 քաղաքացի է արտաքսվել սահմանային ռեժիմը խախտելու համար: Նրանք նաև տուգանք կվճարեն:

Ադլերի շրջանային դատարանն այս որոշումը կայացրել է ռուս-աբխազական սահմանի մոտակայքում աշխատանքային գործունեություն ծավալած հայերի նկատմամբ: Նրանց սահմանապահները բացահայտել են նախօրեին Վեսյոլոյե բնակավայրում իրականացված ստուգումների ժամանակ: