Search
Close this search box.

ԱԺ-ն վավերացրեց հայ–ռուսական զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը

Ազգային ժողովն այսօրվա նիստում վավերացրեց «ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Համաձայնագիրն ընդունվեց 83 կողմ, 7 դեմ ձայներով: Նախագծին դեմ էր «Ելք» խմբակցությունը:

Այս համաձայնագիրն ուղղված է ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի միջև նորմատիվաիրավական բազայի կատարելագործմանը, ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությունը, կազմի և կիրառման հետ կապված խնդիրների համատեղ պլանավորմանը: