Search
Close this search box.

Բուքմեյքերային ընկերությունները չեն հավատում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակին

Հայաստան-Լեհաստան հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 5-ին, «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:

Բուքմեյքերային գրասենյակներն սպասվող խաղում հավատում են լեհ ֆուտբոլիստների հաղթանակին: Ի դեպ, Լեհաստանի հավաքականը 19 միավորով միանձնյա գլխավորում է ընտրական E խումբը:

Այսպես՝  bet365 բուքմեյքերական ընկերությունը՝ 14,00 գործակցով,  ամենից շատն է հավատում Լեհաստանի հավաքականի հաղթանակին, իսկ bwin ընկերությունը այն գնահատել է՝ 11.50:

Հայաստանի հավաքականի հաղթանակին բոլորից շատ հավատում է 1Xbet ընկերությունը՝ 1.27 միավորով:

Բուքմեյքերների կանխատեսման՝ Հայաստան – Լեհաստան հանդիպումը կավարտվի 0:2 հաշվով: