Search
Close this search box.

Սպիտակագլուխ անգղերին սպանող Շենավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավարը քրեական անցյալ ունի

Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերին որսած Շենավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արթուր Մկրտչի Մկրտչյանը պարզվում է նաև , որ 2013թ.-ին օգտագործել է պաշտոնական դիրքը՝ յուրացնելով օգնության գումարը: Այդ մասին ժամանակին բարձրաձայնեց նաև մամուլը:

Ըստ մեղադրանքի՝ 2012 թվականի նոյեմբերի 28-ին Շենավան համայնքի ավագանու որոշմամբ՝ նույն համայնքի բնակիչներ Արթուր և Վարազդատ Եղիազարյաններին՝ որպես անապահով ընտանիքի, համայնքի կողմից հատկացվել է 500 հազար դրամ:

Սակայն Արթուր Մկրտչյանը սոցիալական օգնության այդ գումարի միայն 300 հազար դրամն էր փոխանցել Արթուրի ու Վարազդատի հայրիկին, իսկ մնացած 200 հազար դրամով պարտավորվել էր կատարել հողի հարկի դիմաց այդ ընտանիքի ունեցած պարտքի մարումը:

Սակայն համայնքի ղեկավարը անապահով ընտանիքին չտված այդ 200 հազար դրամ գումարը գյուղապետարանի դրամարկղ չի մուտքագրել և, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել էր այն:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ՝ Արթուր Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ խափանման միջոցը ընտրվել էր ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ «Կարմիր գրքում» ընդգրկված կենդանիների որսի համար նախատեսվում է քրեական պատիժ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածով:

Հ.Գ. Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ Շենավանի գյուղապետն ունի միջնակարգ կրթություն և մինչ համայնքի ղեկավար ընտրվելն աշխատաքային այլ գործունեություն չի ունեցել:

Armlife.am