Search
Close this search box.

«Ժողովուրդ». Կաշառքի գործով դատավորի ցուցմունքը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւան Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը որեւէ դատավոր չի ցանկանում քննել: Արդեն երրորդ դատավորն է ինքնաբացարկ հայտնում, եւ հիմա գործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին: Սակայն նա եւս ստիպված է լինելու ինքնաբացարկ հայտնել, քանի որ նա այդ քրեական գործով որպես վկա 2017 թվականի հուլիսի 6-ին ՀՔԾ քննիչի կողմից հարցաքննվել է: Իսկ ինչո՞ւ են դատավորին հարցաքննել որպես վկա: Բանն այն է, որ տարիներ առաջ Մնացական Հարությունյանին է մակագրվել Վարդենիս քաղաքի բնակիչ Գոռ Գալստյանի քրեական գործը, որն էլ վերոնշյալ դատավորներին գաղտնալսելու եւ նրանց նկատմամբ քրգործ հարուցելու առիթ դարձավ: ԱԱԾ-ն բացահայտել էր, որ երբ քրեական գործը մակագրվել է դատավոր Մնացական Հարությունյանին, Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը խոսել է նրա հետ: Ըստ ԱԱԾ-ի կողմից իրականացված գաղտնալսումների՝ Աղվան Պետրոսյանը դատավոր Մնացական Հարությունյանին խնդրել է հնարավորինս արագացնել Գոռ Գալաստյանի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում: