Search
Close this search box.

«Ժամանակ». Զգույշ կլինեմ, որ «չքցեն». Օֆշորի գործով տուժած Փայլակ Հայրապետյանը նորից ներդրում է անում

«Ժամանակ» թերթը գրում է. «Գործարար Փայլակ Հայրապետյանը 200 հազար դոլարի ներդրումային ծրագիր ունի: Նա երեկ հանդիպում է ունեցել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ:

«Ուզում եմ Կոտայքում ինչ-որ նոր արտադրություն՝ թեթեւ արդյունաբերություն կազմակերպեմ, տրիկոտաժի գործարան բացեմ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց գործարարը:

Գուլոյանը համաձայնել է Բջնի գյուղում տարածք հատկացնել, որտեղ եւ պետք է շուտով սկսեն աշխատանքները: Փայլակ Հայրապետյանը մի մտավախություն ունի՝ մի քանի մարդկանց պատճառով իր հայրենիքից չի խռովել, զգույշ կլինի, որ «չքցեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: