Search
Close this search box.

«Ժամանակ». Սեդրակ Քոչարյան, Արգամ Աբրահամյան. Աֆրիկայի սիրահարները

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը հոր բիզնեսների վաճառքից ստացված գումարների մի մասը տեղափոխում է աֆրիկյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, որտեղ խաղային ապարատների բիզնես է սկսում: «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ այդ գործը նա հիմնել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի խորհրդով և մասնակցությամբ: Հայտնի է, որ Քոչարյանները աֆրիկյան մի քանի երկրներում ոսկու և ադամանդի արդյունահանման գործարանների սեփականատերեր և իհարկե՝ աֆրիկյան սաֆարիների մեծ սիրահարներ են, մի խոսքով, ինչպես ասում են, նրանք գիտեն Աֆրիկայի ուղնուծուծը»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում: