Search
Close this search box.

«Ժամանակ». Վարչապետի ջանքերն իզուր չեն՝ ԲՀԿ-ում կռիվ է

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը անցյալ շաբաթ «Ժամանակ»-ի հետ զրույցում խոստորեն քննադատել էր կառավարությանը, իսկ նրա կուսակից Վարդան Բոստանջյանը, ով չափազանց շատ է սիրում այս և առհասարակ բոլոր վարչապետներին, կառավարություններին ու ընդհանրապես իշխանություններին, նրան հրապարակայնորեն՝ մամուլով մեղադրել է դպրոց չգնալու և գիտելիքի պակասի մեջ։

Մենք չգիտենք, թե ինչ կարծիքի է Միքայել Մելքումյանը Վարդան Բոստանջյանի մասին, բայց եթե այսպես շարունակվի, ապա հաստատապես կարող ենք ասել, որ վարչապետ Կարապետյանի ջանքերն իզուր չեն, նրան հաջողվում է հատ-հատ Գագիկ Ծառուկյանի տակից տանել խմբակցությունը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: