Search
Close this search box.

«Հրապարակ». Դատավորի պաշտոնից թոշակի անցնելուց հետո փաստաբանությամբ է զբաղվում

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք պարբերաբար անդրադառնում ենք նախկին դատավորներին, ովքեր պաշտոնը թողնելուց հետո սովորաբար զբաղվում են դասախոսական կամ փաստաբանական գործունեությամբ։ Մեր տեղեկություններով՝ վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր, Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող Գագիկ Ավետիսյանն այժմ փաստաբանությամբ է զբաղվում, դատավորի պաշտոնից թոշակի անցնելուց հետո՝ 2016թ․, նա վերականգնել է փաստաբանի լիցենզիան։ Թոշակի գնացած մյուս հայտնի Ավետիսյանը՝ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը, իրեն այժմ նվիրել է դասախոսական աշխատանքին եւ պոեզիային։ Ֆեյսբուքի իր էջում պարբերաբար հրապարակում է իր ոտանավորները, լուսանկարներ տեղադրում դասախոսական կյանքից»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: