Search
Close this search box.

«Հրապարակ». Դեռ Արտաշատի քաղաքապետ չդարձած` քաղաքապետարանը համալրում է յուրայիններով

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ Արտաշատում քաղաքապետի ընտրությունները նոյեմբերի 5-ին են, սակայն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ի թեկնածու Կարեն Բենիամինյանը քաղաքապետարանն արդեն համալրում է յուրայիններով։ Երեկ Արտաշատի փոխքաղաքապետ է նշանակվել Բաբկեն Լեւոնյանը, որը Կարեն Բենիամինյանի մոտ ընկերն է, սակայն Յուվա գյուղից է, նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի շրջապատից։ Արտաշատում երեկ տարակուսած էին՝ Լեւոնյանն Արտաշատի գրանցում ունի՞, որ նշանակվել է փոխքաղաքապետ։ Նա գործարար է, կահույքի խանութ-սրահ ունի: Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետի տեղակալ՝ Հովիկ Աբրահամյանի ազգակից Գագիկ Պողոսյանը հրաժարական էր տվել։ Նա այժմ Արգամ Աբրահամյանի օգնականն է ԱԺ-ում»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: