Search
Close this search box.

Ովքե՞ր են Բաքվից Երեւան թռչող ինքնաթիռի ուղեւորները. պարզաբանում

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը հաստատեց, որ Բաքվից Երևան ինքնաթիռ է վայրէջք կատարում: Ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ Բաքվից Երեւան ինքնաթիռի թռիչքն իրականացնում է բելգիական ավիաընկերությունը. «Պետական չվերթ է: Եվրոպական պատվիրակություն է գալիս»:

Հիշեցնենք՝ ըստ «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման և ժամանման տեղեկագրքի՝ այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի «Հեյդար Ալիև»-ի անվան օդանավակայանից ինքնաթիռ է օդ բարձրացել, որը վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: