Search
Close this search box.

Հերթական սոցիալական ապտակն ենք ստանում

Կարագի ու մսի գինն է կտրուկ թանկացում ապրել: Երկուսն էլ առաջին անհրաժեշտության ապրանքներ են, ընդ որում դրանիցի մեկի՝ կարագի պարագայում թանակցումը գրանցվել է 113 % -ի չափով:
Բնական է, որ անհագստություններին ի պատասխան Տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեն պետք է մի շարք փաստարկներ բերեր, որոնք հիմնավրում են գնաճը: Ճաշակի հարց է՝ կհավատանք, թե՝ ոչ: Սակայն անհրաժեշտ է, որ անընդհատ գրանցվող գնաճերի հետևանքային կապը տեսնենք մեր եկամուտների վրա, անհրաժեշտ է, որ մարդկանց միջազգային գնային փոփոխությունների պատճառով սփոփելու փոխարեն, ավելացող, թեկուզ ոչ լիարժեք համաչափ, եկամուտով սփոփեն, անհրաժեշտ է, զգանք, որ հովանավոր ունենք՝ ի դեմս պետության !!!

Հակառակ պարագայում, հիմնավորումը հիմնավորում, սակայն փաստացի առերեսվում ենք անհամաչափ զարգացման հերթական դրսևորման հետ, եթե ոչ՝ սոցիալական անարդարության դրսևորման:

Սրբուհի Մարկոսյանի ֆեյսբուքյան էջից