Search
Close this search box.

Կատալոնիայի իշխանություններն առաջիկա օրերին կհայտարարեն Իսպանիայից անկախանալու մասին

BBC-ին տված հարցազրույցում ասել է Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ Կատալոնիայի իշխանություններն առաջիկա օրերին կհայտարարեն Իսպանիայից անկախանալու մասին։ Ըստ նրա, եթե Մադրիդը փորձի խոչընդոտել դրան  դա կլինի նրա մեծագույն սխալը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին կատալոնացիների ճնշող մեծամասնությունը հանրաքվեում «այո» ասաց անկախանալուն։ Այն անցկացվել է Մադրիդի կամքին և Իսպանիայի սահմանադրությանը հակառակ։ Քվեարկություններն ուղեկցվել են իսպանական ոստիկանության ու կատալոնացիների միջև բախումներով, ինչից տուժել է շուրջ 900 մարդ։