Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստները ժամանել են Երևան

Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբի ներկայացուցիչներն արդեն ժամանել են Երևան:

Հիշեցնենք, որ վաղը` հոկտեմբերի 5-ին կկայանա աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի` Հայաստան-Լեհաստան հանդիպումը:

Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկայի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա այսօր` ժամը 15:30-ին, իսկ թիմի նախախաղային մարզումը` երեկոյան 19:00-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հայաստան-Լեհաստան հանդիպումը ևս կկայանա «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին: