Search
Close this search box.

Լաս Վեգաս քաղաքում համերգի այցելուների վրա կրակ բաց թողած Սթիվեն Պադոկն իր զինանոցը հավաքել էր ավելի քան 20 տարում

CNN հեռուստաընկերության տեղեկացմամբ՝ Ամերիկացի Սթիվեն Փեդոքը, ով կրակահերթ էր սկսել Լաս Վեգասում,  իր զինանոցը հավաքել էր ավելի քան 20 տարում:

Հեռուստաալիքը չի մանրամասնում, թե քանի միավոր զենք է ձեռք բերել Փեդոքը այս տարիների ընթացքում: Դրանց մի մասը օգտագործվել է Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության ժամանակ:

Հիշեցնենք, որ Լաս Վեգաս քաղաքում համերգի այցելուների վրա կրակ բաց թողած 64-ամյա Սթիվեն Պադոկը սպանված է: Նա բաց երկնքի ներքո կազմակերպված համերգի այցելուների վրա կրակ էր բացել Մանդալայ-Բեյ ժամանցային համալիրի հյուրանոցի 32-րդ հարկի պատուհանից: