Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատախազությունը՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ, աչքերն էլ է փակում, ականջներն էլ. Նիկոլ Փաշինյան

Աժ-ում քննարկում են դատախազության մասին նոր օրենքի նախագիծը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օրենք փոխելով դատախազության գործելաոճը չի փոխվում. «Մենք անընդհատ փոխել ենք Դատախազության մասին օրենքը, իսկ ի՞նչ ենք փոխել էության մեջ այն կոնտեքստում, որ ավելի հետաքրքրում է հանրությանը»:

Նրա խոսքով՝ տարածված կարծիք կա, որ դատախազությունը ոչ թե հանցագործության բացահայտմանը նպաստող և ղեկավարող մարմին է, այլ հանցագործություն կոծկող մարմին:

Փաշինյանը, հիշատակեց մի շարք գործեր, կապված ընտրությունների ընթացքում տեղ գտած դատախազության գործողությունների հետ, հիշատակեց նաև «Զիպիլիքսի» գործը` նշելով. «Դատախազությունը՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ, աչքերն էլ է փակում, ականջներն էլ: Դե հիմա ասեք՝ ի՞նչ փոխենք օրենքի մեջ, որ էսպես չլինի հետագայում»: