Search
Close this search box.

ԱԺ-ն մերժեց Ելք խմբակցությանը

10 կողմ, 79 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ը մերժեց «Ելք»  խմբակցության ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը:

Դեմ քվեարկեցին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ Ծառուկյան դաշինքը: «Ելք»-ից բացի ԵԱՏՄ-ին կողմ քվեարկեցին «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը,  ՀՅԴ-ից Ռոմիկ Մանուկյանը:

Արտաշես Գեղամյանն էլ նշեց, թե ինքը սխամամբ է կողմ քվեարկել: