Search
Close this search box.

Գերմանիան ցանկանում է խոչընդոտել Թուրքիայի՝ Եվրոպական ներդրումային բանկից վարկ ստանալու գործընթացը

Գերմանիան ցանկանում է դժվարացնել Թուրքիայի՝ Եվրոպական ներդրումային բանկից վարկ վերցնելու գործընթացը, այս մասին հայտնում է գերմանական DW հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով Գերմանիայի խորհրդարանում իր աղբյուրներին:

Լրատվամիջոցները փոխանցում են, որ Գերմանիան պատրաստվում է համոզել ԵՄ գործընկերներին դժվարացնել Թուրքիային տրվող վարկերի պայմանները. նշվում է, որ գերմանական կողմը նաև առաջարկում է մերժել Թուրքիայի կողմից 200 մլն եվրոյի վարկի նոր հարցումը:

Մինչ օրս Թուրքիան այս բանկից վերցրել է 25,8 միլիարդ թուրքական լիրային համարժեք վարկ:

Ներկայում Թուրքիայում կալանքի տակ է գտնվում Գերմանիայի 11 քաղաքացի: Կալանքի տակ գտնվողների թվում կան նաև Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպաններ, ինչպես նաև գերմանական DW հեռուստառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել:

Վերջերս էլ Թուրքիայի միջոցով միջազգային հետախուզման մեջ գտնվող գերմանաբնակ թուրք լրագրող Դողան Ակհանլըն ձերբակալվել էր Իսպանիայում, ինչից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեղադրեց Թուրքիային Ինտերպոլը սխալ նպատակներով օգտագործելու համար: