Search
Close this search box.

Կրակոցներ Նորագավիթում. Տուժողը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Անհայտ անձը Նորագավիթ 8-րդ փողոցում հետապնդել է մի քաղաքացու և նրա ուղղությամբ կրակոցներ արձակել:

Դեպքը տեղի է ունեցել Նորագավիթի 8-րդ փողոցում: Կրակել են 48-ամյա տղամարդու վրա, որը մարմնի տարբեր մասերում հրազենային վնասվածքներ է ստացել և տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն: Նրա կյանքի համար այս պահին պայքարում են բժիշկները:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 34 -104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: