Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Կատալոնիայում ցույցերի և գործադուլի մասնակիցների թիվը հասել է մի քանի հարյուր հազարի

Կատալոնիայի համընդհանուր գործադուլ է: Ի նշան անկախության հանրաքվեի ժամանակ ոստիկանների կողմից գործադրած բռնությունների՝ ամբողջությամբ դադարեցվել է հանրային տրանսպորտի, դպրոցների, հիվանդանոցների և համալսարանների և մյուս հանրային ու մասնավոր հիմնարկությունների աշխատանքը: Փակ են նաև զբոսաշրջային կենտրոնները, այդ թվում և քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրը հանդիսացող Սուրբ ընտանիքի տաճարը: 25 տոկոսով կրճատվել է նաև Բարսելոնայի մետրոյի աշխատանքը: Տարբեր հաշվարկներով ցույցերին մասնակցում է 300 000 հազարից ավել մարդ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին կայացած հանրաքվեի ժամանակ՝  իրավապահների ու բնակիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով, ավելի քան 1000 մարդ է տուժել:

[smartslider3 slider=102]