Search
Close this search box.

Լևոն Արոնյանն աշխարհի ունիվերսալ շախմատիստների եռյակում է

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հիմնադրամը եւ Grand chess tour կազմակերպությունը հրապարակել է շախմատի ունիվերսալ վարկանիշային աղյուսակը: Դրա համար հաշվի են առնվել դասական, արագ եւ կայծակնային շախմատի պարտիաները:

Աղյուսակը 2867 միավորով գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Հաջորդ երկու տեղերը բաժանում են Լեւոն Արոնյանն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան, որոնք վաստակել են 2803-ական միավոր:

Առաջին տասնյակն այսպիսի տեսք ունի.

4. Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 2802

5. Ալեքսանդր Գրիշչուկ՝ 2797

6. Վլադիմիր Կրամնիկ՝ 2792

7. Ուեսլի Սո՝ 2789

8. Շախրիյար Մամեդյարով՝ 2785

9. Սերգեյ Կարյակին՝ 2783

10. Դին Լիրեն՝ 2780

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը վերջերս Թբիլիսիում կայացած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում հաղթել էր Մաքսիմ Վաշյե-Լագրավին, իսկ եզրափակիչում՝ Դին Լիրենին:

Հայաստանի շախմատիստներից սույն վարկանիշային աղյուսակում տեղ են զբաղեցրել նաեւ Վլադիմիր Հակոբյանը (63-րդ), Գաբրիել Սարգսյանը (72-րդ), Սերգեյ Մովսեսյանը (81-րդ) եւ Հրանտ Մելքումյանը (97-րդ):