Search
Close this search box.

Ծառուկյանը նկատողություն կստանա

ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դարձյալ չի մասնակցում ԱԺ նիստերին։ Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ Ծառուկյանի բացակաները հարգելի են։
«Գագիկ Ծառուկյանը` որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ, իր գործառույթներն է իրականացնում։ Նա այցով գտնվում է արտերկրում։ Իսկ նրա բացակայությունների հետ կապված հիմնավորումները ներկայացվում են ԱԺ ղեկավարությանը»,- ասաց Իվետա Տոնոյանը։
Հարցին, թե ԱԺ նախագահն ասել էր, որ բացակաների նկատմամբ խիստ են լինելու, Ծառուկյանին նկատողություն չի տրվել, նա պատասխանեց, որ նման տեղեկություն չկա։