Search
Close this search box.

Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվեց գրավիտացիոն ալիքներ հայտնաբերողներին

Ֆիզիկայի ոլորտում 2017 թվականին Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացիներ Բարի Բերիշը, Ռայներ Վայսը և Քիփ Թորնը «LIGO դետեկտորում մեծ ներդրման և գրավիտացիոն ալիքներին հետևելու համար»: Այս մասին նշված է Նոբելյան հանձնաժողովի կայքում:
LIGO-ն (Laser Interferometric Gravitational Observatory, Լեզերային ինտերֆերոմետրիկ գրավիտացիոն աստղադիտարան) 2015 թվականի սեպտեմբերի 14-ին գրավիտացիոն ալիքներ է որսացել: LIGO նախագծում աշխատում է 20 երկրների ավելի քան 1000 գիտնական:
Նոբելյան հանձնաժողովը նշում է, որ գրավիտացիոն ալիքներն արձակվել են սև խոռոչների բախումից: Պահանջվել է 1.3 միլիարդ տարի, որ ալիքները հասնեն LIGO դետեկտորին:
Ի դեպ, Քիփ Թորնը մասնակցել է «Ինտերստելար» գիտաֆանտաստիկ ֆիլմի ստեղծման աշխատանքներին և Նոբելյան մրցանակ ստացած առաջին հոլիվուդյան պրոդյուսերն է: