Search
Close this search box.

Կասպից ծովում հայուհի է խեղդվել

Կասպից ծովում օրեր առաջ խեղդվել է իրանահայ Վանե Նովշատյանը: Այս մասին հաղորդում է «Արևելք»-ը: Վանեն ճանաչված էր և շատ ընկերներ ուներ նաև Հայաստանում: Սովորել էր Երևանի գեղարվեստի ակադեմիայում՝ 2003-2008 թվականներին: Ընկերները նրան բնութագրում են կյանքով լի, վառ ու ընկերական կերպար. աղջիկը փորձել է օգնել ծովում խեղդվող ընկերոջը, սակայն երկուսն էլ մահացել են: Վանեն 33 տարեկան էր, ամուսնացած չէր, վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում: Վանեի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր՝ Թեհրանի «Նոր Բուրաստան» գերեզմանատանը: