Search
Close this search box.

ՌԴ-ն հրաժարվել է Թուրքիային տրամադրել S-400 ՀՕՊ համակարգերի գաղտնաբառերը

Թեև Թուրքիան ու Ռուսաստանը  ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը, սակայն Ռուսաստանը հրաժարվել է կատարել Թուրքիայի խնդրանքը, որով պաշտոնական Անկարան ցանկանում էր  ստանալ  S-400 ՀՕՊ  համակարգերի գաղտնաբառերը, տեղեկացնում է ռուսական «Gazeta» կայքը:

«Մենք մերժեցինք թուրքերի այն պահանջը, որով նրանք ցանկանում էին տեսնել S-400-ների մեխանիզմը: Այդ իսկ պատճառով համակարգերի  ներսում կտեղադրվեն ռուսական արտադրության յուրային-օտար ճանաչման համակարգեր: Նրանք ցանկանում էին, որ իրենց տրամադրվի համակարգերի գաղտնաբառերը, սակայն մենք մերժեցինք նրանց»,-նշում է աղբյուրը: