Search
Close this search box.

2017 թվականի սկզբից փախստական Է դարձել ավելի քան 2 մլն մարդ. ՄԱԿ

ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության ղեկավար Ֆիլիպո Գրանդիի տեղեկացմամբ՝ 2017 թվականին ավելի քան 2 մլն մարդ որպես փախստական լքել Է իր երկիրը. «Հաճախ նրանք հիվանդ են, վնասվածքներով ու սովահար ևւ գտնվում են հեռավոր բնակավայրերում, աղքատությունից ու անբավարար զարգացումից տառապող համայնքներում»:

Ըստ նրա՝ 2016 թվականի վերջի դրությամբ աշխարհում կար 65,6 մլն հարկադիր փախստական, և այդ թիվը աճման միտում ունի: Աշխարհում ամենից շատ իրենց երկիրը հարկադրված լքում են Սիրիայի քաղաքացիները. «Քաղաքացիական անձինք իրենց վրա են ընդունում ռազմական առճակատումների հիմնական հարվածը հանգուցային ռազմավարական բնակավայրերում, ինչպիսիք են Ռաքան եւ Դեյր Զորը»,-նշել է Գրանդին: