Search
Close this search box.

Լաս Վեգասում 59 մարդու սպանած Սթիվեն Փեդոքը մուլտիմիլիոնատեր էր

The Daily Mail-ի տեղակացմամբ՝ Լաս Վեգասում 59 մարդու սպանած և  527-ին էլ վիրավորած Սթիվեն Փեդոքը մուլտիմիլիոնատեր էր։ Նա անշարժ գույքի վաճառքի գործարքներից կարողություն էր կուտակել, ուներ նաեւ 2 օդանավ, մի քանի տուն ԱՄՆ-ում:

Հանցագործության օրը նա հյուրանոցի համար էր բերել 23 ատրճանակ։ Հյուրանոցում նաեւ հազարավոր փամփուշտներ էին գտել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ամերիկացի Սթիվեն Փեդոքը Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի 32-րդ հարկից կրակ էր բացել քանթրի երաժշտության Route 91 փառատոնի այցելուների վրա Լաս Վեգասում։ Հրաձգության հետեւանքով զոհվեց 59, և վիրավորվեց՝ 527 մարդ։