Search
Close this search box.

«Ծառուկյան» դաշինքը դեռ վերջնական կարծիք չունի Արտաշատի քաղաքապետի թեկնածուի հարցում

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Կարինե Պողոսյանն  խորհրդարանում լրագրողներին տեղեկացրել է, որ մինչև հոկտեմբերի 5-ը ժամանակ կա  և «Ծառուկյան» դաշինքն Արտաշատի քաղաքապետի ընտրություններում կարող է թեկնածու առաջադրել. «Մենք հետ չենք կանգնել, դեռ մինչև ամսի 5-ը ժամանակ կա, դիրքորոշում կհայտնենք: Դաշինքը քննարկում է, ձեզ դաշինքից կասեն»:

Հարցին, թե ինչո՞ւ իր եղբայրը՝ Գագիկ Պողոսյանը, հրաժարվե՞ց առաջադրվել քաղաքապետի թեկնածու, Կարինե Պողոսյանը պատասխանել է, որ նա չի առաջադրվելու ընդհանրապես, չի էլ ցանկացել առաջադրվել. «Ես չգիտեմ այդ ինֆորմացիան որտեղից: Ինքն այլ աշխատանքի է անցնելու»:

Հարցին, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար ընդունելի՞ է ՀՀԿ թեկնածուն, պատգամավորը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ: