Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից բացատրեց օրանգուտան կապիկի և մարդ արարածի տարբերությունը

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկելու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, քանի որ ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ սա հետընթաց է և օրինագծում տեղ չեն գտել իրենց առաջարկը. «Անմեղ հրեշտակի տեսքով սղցնում են բավականին վիճահարույց և վտանգավոր դրույթներ, սա հետընթաց է գործող օրենքին: Պարոն Տերտերյան, պիտի ասեիք, թե ինչու եք մերժել մեր բանավոր առաջարկը: Ինչի՞ց եք վախենում, ի՞նչ կլիներ, որ այս դրույթը մնար»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է հանրաքվե նախաձեռնելու իրավունքը տալ միայն Երեւանի քաղաքապետին եւ ավագանու 1/3-րդին: Նշենք, որ նախկինում հանրաքվե նախաձեռնելու հնարավորություն ուներ նաեւ խմբակցությունը:

Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ ամբիոնից հարցնում է՝ ինչո՞ւ է Կառավարությունը որոշել վերցնել այդ իրավունքը. «Հարց է ծագում՝ ինչո՞ւ: Երբ որ այս ամբիոնից մեր հնչած ելույթներն ենք դնում և իրական պրոցեսներն ենք փորձում համեմատել՝ տեսնում ենք, որ ինչքան բարձր ենք գոռում ժողովրդավարության և բազմակարծության մասին, այնքան ավելի ինտենսիվ այդ բոլոր գործիքները վերացնում ենք»,- նշեց նա՝ հավելելով, որ դա ընդամենը գործիք է, որի կարիքը ունի ընդդիմադիր խմբակցությունը:

«Ես այս ամբիոնից ուզում եմ բերել վերջին շրջանում քաղաքականության մեջ ինձ համար սիրելի դարձած օրինակը, որ ասում են տարբերությունների մասին, ես ուզում եմ խորհրդարանին տեղեկացնել, որ օրանգուտան կապիկի և մարդ արարածի ԴՆԹ-ի տարբերությունն ընդամենը 2 տոկոս է: Ոմանց թվում է, թե մի հսկայական տարբերություն է:  Այ, այսպես պուճուր գործիքներից, 2 տոկոս է, դրա համար կոչ եմ անում՝ մեր շիմպանզե համակարգը մի դարձրեք մակակիի մակարդակի»,-նշեց Ն. Փաշինյանը:

ArmLife.am