Search
Close this search box.

«Հրապարակ». Ծառուկյանն անհանգստանո՞ւմ է

«Հրապարակ» թերթը գրում է ««Ծառուկյան դաշինքի» պատգամավորները երեկ հավաքվել են «Փարավոնում»։ Մասնակցել է ողջ ֆրակցիան, անգամ Իշխան Զաքարյանը։ Գագիկ Ծառուկյանը քաղաքական թեմաներ շատ չի արծարծել, սակայն շեշտել է, որ պետք է թիմով աշխատել, միասնական լինել, ինչից հետեւություններ են եղել, որ դժվարին օրեր են սպասվում՝ հաշվի առնելով Ծառուկյանին պատկանող օբյեկտներում ՊԵԿ-ի օրերս կատարած ստուգումները, որոնք հաջորդեցին նրա թիմակիցների՝ կառավարության դեմ տված հարցազրույցներին, կառավարությանն ուղղված քննադատությանը» ։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: